Միշել Պլատինի. «Հայաստանում եմ, որովհետև սիրում եմ մարդկային արժեքները»
Սպորտ
13:00 10/10/2012

Միշել Պլատինի. «Հայաստանում եմ, որովհետև սիրում եմ մարդկային արժեքները»

ՈՒԵՖԱ-ի «Բարձրագույն գործադիր ծրագրի» Կլոր սեղանի շրջանակներում Երևան այցելած ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին անդրադառնալով երևանյան հանդիպմանն ասել է. 

«Առաջին անգամ է, որ ես մասնակցում եմ այս ծրագրի Կլոր սեղանին և կարծում եմ` այն լավ է կազմակերպված: Այս միջոցառումը թույլ է տալիս խոսք տալ նաև ֆեդերացիաների նախագահներին և լսել նրանց կարծիքներն ու առաջարկները: Այո, ընդհանուր առմամբ, գոհ եմ: Մենք մի քանի այսպիսի միջոցառումներ ենք կազմակերպում: Դրանցում առայժմ ուղղակի խոսակցություններ են, զրույցներ: Ես աշխատանքային այցով չեմ եկել: Մեկնելու եմ նաև Կենտրոնական Ասիայի երկրներ: Եկել եմ ուղղակի հանդիպելու ընկերոջս` Ռուբեն Հայրապետյանին:

Աշխատանքային միջոցառման մեջ չեմ: Դա նաև հագուստիցս է երևում: Մենք խոսել ենք «Եվրո-2020» ծրագրի մասին, մրցավարության մասին, հեռուստաընկերությունների իրավունքների կենտրոնացման մասին:

Պատասխանելով «Սիրո՞ւմ եք Հայաստան գալ» հարցին` ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին ասել է. «Ես սիրում եմ մարդկանց: Ես որևէ երկրի սիրահար չեմ, բայց սիրում եմ մարդկային արժեքները և այստեղ եմ դրա համար»:

Placeholder
Միշել Պլատինի. «Հայաստանում եմ, որովհետև սիրում եմ մարդկային արժեքները»