Գալիանին կբանակցի Գվարդիոլայի հետ
Աշխարհում
16:04 11/10/2012

Գալիանին կբանակցի Գվարդիոլայի հետ

«Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանիին հանձնարարել է բանակցել իսպանացի հայտնի մասնագետ Խոսեպ Գվարդիոլայի հետ, ով ներկայումս բնակվում է Նյու Յորքում։ Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն: Բանակցությունները տեղի կունենան ԱՄՆ-ում։

Իսպանացի մարզիչը հրաժարականը բացատրել էր գերհոգնածությամբ, սակայն չէր բացառել, որ մի տարի անց կվերադառնա աշխատանքի։ Ինչպես հաղորդում է նույն աղբյուրը, միլանյան ակումբը իսպանացուն ցանկանում է տեսնել թիմի ղեկին արդեն 2013-14 թթ. մրցաշրջանում:

Placeholder
Գալիանին կբանակցի Գվարդիոլայի հետ