Իրանը Կասպից ծովում երկրորդ նավթահանքն է հայտնաբերե
Քաղաքական
16:17 11/10/2012

Իրանը Կասպից ծովում երկրորդ նավթահանքն է հայտնաբերե

Իրանը Կասպից ծովում երկրորդ նավթահանքն է հայտնաբերել: Այդ մասին հաղորդում է իրանական «մաշրեղնյուզ.իռ» կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ «Նավթ-է Խազար» ընկերության գործադիր տնօրեն Ալի Օսուլին այսօր Սարիում նավթաարդյունաբերության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած նիստի ընթացքում տեղեկացրել է, որ նոր հայտնաբերված նավթահանքը «Սարդար Ջանգալ» նավթահանքից գտնվում է 500 հազար մետր հեռավորության վրա:

Հիշեցնենք, որ իրանական ԶԼՄ-ների՝ օգոստոս ամսին տարածած տեղեկատվության համաձայն՝ Իրանը Կասպից ծովում բարձրորակ նավթի նոր հանքավայր էր հայտնաբերել, որի նավթն աշխարհի ամենաբարձրորակ նավթամթերքից է համարվում:

Նշենք, որ մերձկասպյան 5 երկրները` Իրանը, Ռուսաստանը, Թուրքմենստանը, Ղազախաստանն ու Ադրբեջանը, Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ որոշակի տարաձայնություններ ունեն:

Placeholder
Իրանը Կասպից ծովում երկրորդ նավթահանքն է հայտնաբերե