Ռոնալդինյոն որակազրկվել է 1 խաղով
Աշխարհում
12:02 11/10/2012

Ռոնալդինյոն որակազրկվել է 1 խաղով

«Ատլետիկո Մինեյրոյի» կիսապաշտպան Ռոնալդինյոն որակազրկվել է Բրազիլիայի առաջնությունում 1 խաղով` Կիևի «Դինամոյի» նախկին ֆուտբոլիստ Կլեբերին ոտքով հարվածելու համար: Այս մասին տեղեկացնում է AP-ն:
Միջադեպը գրանցվել է սեպտեմբերի 23-ին, «Ատլետիկո»-«Գրեմիո» հանդիպման ժամանակ: Դրվագներից մեկում Ռոնալդինյոն հարվածել է Կլեբերի կրծքին, բայց մրցավարը կանոնների խախտում չի արձանագրել:
Բրազիլական մարզական տրիբունալը տեսագրության հիմքի վրա ֆուտբոլիստին որակազրկել է առաջնության 1 խաղով:
 

Placeholder
Ռոնալդինյոն որակազրկվել է 1 խաղով