Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արտակ Շաբոյանը թիկնապահներ չունի և չի էլ ցանկանում ունենալ: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից մոտավորապես նման պատասխան տվեցին, երբ մեկնաբանություն խնդրեցին «Հրապարակ» օրաթերթի այն հրապարակման կապակցությամբ, ըստ որի ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն օրերս դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրելով իրեն տրամադրել թիկնապահներ` իր անվտանգությունն ապահովելու համար:
Ըստ թերթի. «Թե Շաբոյանի, որ բացահայտումներն են սպառնալիքի տակ դրել նրա անվտանգությունը, հայտնի չէ, սակայն ակնհայտ է, որ այս կառույցը դեռ աչքի չի ընկել անբարեխիղճ մրցակցության ու մենաշնորհների դեմ լուրջ պայքարով»:
«Լուրը իրականությանը չի համապատասխանում: Տեղեկացնենք, որ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանը սեփական անվտանգության աշխատակիցներ, այլ կերպ ասած՝ թիկնապահներ չի ունեցել»,-Panorama.am-ին ասաց հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը: