Ռուս-հայկական համագործակցության նոր պայմանագիր ստորագրվեց
Տնտեսություն
13:22 12/10/2012

Ռուս-հայկական համագործակցության նոր պայմանագիր ստորագրվեց

Երևանում այսօր կայացավ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի տասնչորսերորդ նիստը: Նիստի ավարտից հետո կողմերը ստորագրեցին Հայաստանի և Ռուսաստանի` միչև  2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագիրը, ինչպես նաև միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունները:

Փաստաթուղթը ՀՀ կողմից ստորագրեց ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության  հանձնաժողովի միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահ, ՀՀ վարչապետ  Տիգրան Սարգսյանը, և նույն հանձնաժողովի ռուսական մասի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:

Փաստաթղթերի ստորագրմանը հետևած մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, նշեց, որ համագործակցության ծրագիրը, իր մեջ ներառում է մեր տնտեսության գրեթե բոլոր ոլորտները. «ֆիքսվում են փոխադարձ հետաքրքրություն ներակայացնող գործողություններն այն ուղղությամբ, ինչ ռազմավարությամբ պետք է  հասնենք  նպատակներին»:

«Սա համալիր ծրագիր է, որի վրա աշխատել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի աշխատանքային խմբերը, և այսօր բոլոր կետերը համաձայնեցված ձևով ծրագրի մեջ են: Չկա գեթ մի ոլորտ` տնտեսական, մշակութային, սոցիալական, որը այս փաստաթթղթում ամրագրված չլինի», - ասաց ՀՀ վարչապետը: 

Placeholder
Ռուս-հայկական համագործակցության նոր պայմանագիր ստորագրվեց