Գոմեշի մսի գործով որպես մեղադրյալ ներգրավված Ա. Օհանջանյանն իր ընկերությունը վաճառել է
Օրվա մամուլ
09:32 12/10/2012

Գոմեշի մսի գործով որպես մեղադրյալ ներգրավված Ա. Օհանջանյանն իր ընկերությունը վաճառել է

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` գոմեշի մսի գործով որպես մեղադրյալ ներգրավված Ալբերտ Օհանջանյանը` Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրենը, այս տարվա օգոստոսին իր ընկերությունը վաճառել է: Այն գնել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը:

Ըստ թերթի` Օհանջանյանը Հակոբյանին ասել է, որ իր վիճակը վատ է, հնարավոր է` իր դեմ գործ հարուցվի, դրա համար ստիպված վաճառում է ունեցվածքը, որ փրկվի: Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել Մաքսիմ Հակոբյանից, որը, սակայն, լսելով հարցը, բարկացել է. «Մյուս անգամ ինձ հեռախոսով հարց չուղղեք», ապա անջատել է հեռախոսը: «Ի դեպ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արշալույս Փայտյանը ժամանակին եղել է ԶՈՒ բանակային 1-ին կորպուսի հրամանատարը և սերտ հարաբերություններ է ունեցել Օհանջանյանի հետ»,-հավելում է թերթը:

Placeholder
Գոմեշի մսի գործով որպես մեղադրյալ ներգրավված Ա. Օհանջանյանն իր ընկերությունը վաճառել է