Ա. Պեպանյան. «Բնապահպանության նախարարությունը գերեզմանոց է»
Օրվա մամուլ
09:44 12/10/2012

Ա. Պեպանյան. «Բնապահպանության նախարարությունը գերեզմանոց է»

«Ժողովուրդը» գրում է, որ Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանն ինքնակամ հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Նա «Ֆեյսբուք»-ի իր պատին գրել է, որ վերջապես ազատվել է այդ գերեզմանոցից:

Թերթի հետ զրույցում, մեկնաբանելով իր գրառումը, Պեպանյանը նշել է. «Դե որովհետև էնտեղ նախարարություն իրականում գոյություն չունի, էնտեղ գերեզմանոց է, բայց ի տարբերություն դրա` հարգանքի ոչ արժանի: Ես շատ վաղուց փորձում էի դուրս գալ աշխատանքից: Անընդհատ հետաձգում էի` կարծելով, թե նախարարությունում կադրային փոփոխություն կլինի: Նախարարը կործանել է նախարարությունը»: Պեպանյանը պատրաստվում է բացել հիմնադրամ, ապա ստեղծել քաղաքագետների գործունեության կենտրոն և զբաղվել սիրած գործով:

Placeholder
Ա. Պեպանյան. «Բնապահպանության նախարարությունը գերեզմանոց է»