ՀՀ նախագահը  հորդորել է ֆուտբոլիստներին համատեղել ջանքերը և մտածել թիմային հաղթանակի մասին (լուսանկարներ)
Օրվա թեմա
10:00 12/10/2012

ՀՀ նախագահը հորդորել է ֆուտբոլիստներին համատեղել ջանքերը և մտածել թիմային հաղթանակի մասին (լուսանկարներ)

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 11-ի երեկոյան մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող Ֆուտբոլի ակադեմիայում հանդիպում է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամների հետ՝ այսօր Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղին ընդառաջ:
Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանրապետության ղեկավարը զրուցել է մեր հավաքականի անդամների հետ, մաղթել հաջողություններ: Նախագահը հորդորել է մեր ֆուտբոլիստներին՝ ինչպես շախմատի ազգային հավաքականի պարագայում, անհատական գեղեցիկ խաղ ցուցադրելու հետ միասին, համատեղել ջանքերը և մտածել թիմային հաղթանակի մասին:

Placeholder
ՀՀ նախագահը հորդորել է ֆուտբոլիստներին համատեղել ջանքերը և մտածել թիմային հաղթանակի մասին (լուսանկարներ)