Ստեփանակերտի օրն է (լուսանկարներ)
Օրվա թեմա
12:55 13/10/2012

Ստեփանակերտի օրն է (լուսանկարներ)

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտի օրվան նվիրված տոնական միջոցառումներին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, երկրի ղեկավարն ընդգծել է նման նշանակալի իրադարձությունների պատշաճ մակարդակով տոնելու անհրաժեշտությունը՝ այն կարևորելով թե քաղաքական և թե մշակութային տեսանկյունից:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Placeholder
Ստեփանակերտի օրն է (լուսանկարներ)