Հարվածների ճշգրտությամբ Հայաստանի հավաքականը գերազանցեց Իտալիայի ընտրանուն (լուսանկարներ)
Սպորտ
17:45 13/10/2012

Հարվածների ճշգրտությամբ Հայաստանի հավաքականը գերազանցեց Իտալիայի ընտրանուն (լուսանկարներ)

Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Իտալիա-Հայաստան հանդիպմանը մենք արդեն անդրադարձել ենք: Մեր ընտրանին գործեց նվիրվածությամբ, տեխնիկական պատրաստականությամբ նույնիսկ գերազանցում էր մրցակցին, սակայն դա բավարար չէր` Եվրոպայի փոխչեմպիոնին պարտության մատնելու համար: Հայ ֆուտբոլիստները Հենրիխ Մխիթարյանի գերազանց անցման ու հարվածի շնորհիվ նույնիսկ վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը, սակայն չկարողացան զարգացնել հաջողությունը: Հյուրերը մարտավարական պատրաստվածությամբ պարզապես մրցակից չունեն ողջ Եվրոպայում, ինչի շնորհիվ շատ արագ կրկին տիրեցին նախաձեռնությանը և ստիպեցին Հայաստանի հավաքականին` ավելի շատ մտածելու պաշտպանության մասին: 

Քանի որ Իտալիայի հավաքականի առջևի գծի ֆուտբոլիստները շատ արագաշարժ են, Վարդան Մինասյանի թիմը փորձում էր կիրառել արհեստական խաղից դուրս վիճակի մարտավարությունը, ինչը մի շարք դրվագներում մեր թիմին փրկեց հետագա բարդություններից: Բավական է հիշել, որ ընդամենը մի քանի րոպեի ընթացքում իտալացիները 6 անգամ հայտնվեցին խաղից դուրս վիճակում: Ցավոք, Հայաստանի հավաքականի զինանոցում մարտավարական այլ հակաքայլ չգտնվեց:

Ամփոփելով ընտրական փուլի մեկնարկային տուրում անցկացրած բոլոր հանդիպումները` պետք է նշենք, որ մեր ընտրանին տոնել է 1 հաղթանակ, կրել 2 պարտություն, խփել է 2 գոլ, բաց թողել 4-ը: Եթե համեմատենք Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլի մեկնարկային 3 հանդիպման հետ, այս անգամ արդյունքները շատ ավելի ցածր են: Այն ժամանակ Հայաստանի գլխավոր թիմը տոնել էր 1 հաղթանակ, կրել 1 պարտություն և արձանագրել 1 ոչ-ոքի` խփելով 5 գոլ և բաց թողնելով 4 գնդակ:

 

Հայաստան-Իտալիա հանդիպման վիճակագրությունը
 
 
Հայաստան
Իտալիա
Գոլեր
1
3
Խաղից
1
2
Ստանդարտ իրավիճակից
0
1
Ստանդարտ իրավիճակի խաղարկումից
0
1
Ձախ ոտքով 
1
0
Աջ ոտքով
0
1
Գլխի հարվածով
0
2
Հարվածներ դեպի դարպասը
10
18
Դարպասին
5
6
Դարպասաձողին
0
1
Շեղ
5
6
Բլոկ
0
5
Խաղից
9
12
Ստանդարտ իրավիճակից
1
5
Ստանդարտ իրավիճակի խաղարկումից
0
1
Տուգանային հրապարակից
5
11
Տուգանային հրապարակի մատույցներից
5
7
Հարվածների ճշգրտություն
50%
33%
Դարպասապահների հետ մղած հարվածներ
4
4
Հետ մղում
2
2
Որսում
2
2
Անկյունայիններ
11
3
Խաղից դուրս վիճակ
0
10
Զգուշացումներ
5
2
Փոխարինումներ
2
2

 

Placeholder
Հարվածների ճշգրտությամբ Հայաստանի հավաքականը գերազանցեց Իտալիայի ընտրանուն (լուսանկարներ)