Հայկոն կհեռանա՞ Հայաստանից
Օրվա մամուլ
09:48 13/10/2012

Հայկոն կհեռանա՞ Հայաստանից

Ըստ «Հայկական ժամանակ»-ի տեղեկությունների` դերասան Հայկ Մարությանը`«Կարգին հաղորդման» Հայկոն, որոշել է ընտանիքի հետ միասին մշտական բնակություն հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Թերթը գրում է, որ Հայկոն ներկայումս գտնվում է ԱՄՆ-ում: Մոտ 1 ամիս առաջ «No comment»-ի անձնակազմը մեկնել էր ԱՄՆ, որտեղից վերադարձել է առանց Հայկոյի: Թերթի թղթակցի հարցին ներկայացման մենեջեր Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Հայկոն ու Մկոն կարգին հայրենասեր տղաներ են... մոտակա 20 օրվա մեջ Հայկոն վերադառնալու է»:

Placeholder
Հայկոն կհեռանա՞ Հայաստանից