Խաչատուր Սուքիասյանը կարող է առաջադրել իր թեկնածությունը
Օրվա մամուլ
09:37 13/10/2012

Խաչատուր Սուքիասյանը կարող է առաջադրել իր թեկնածությունը

«168 Ժամ» թերթի տեղեկություններով՝ «առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունը կարող է առաջադրել նաև գործարար Խաչատուր Սուքիասյանը: Հնարավոր է, որ Սուքիասյանին ևս ոգևորել է Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախադեպը, երբ գործող իշխանության կուսակցությունը պարտություն կրեց գործարար միլիարդատիրոջ կողմից ղեկավարվող «Վրացական երազանք» կուսակցությունից: Սուքիասյանի առաջադրումը նոր հմայք կհաղորդի ընտրություններին, քանի որ նրա շուրջ կարող է ձևավորվել քաղաքական ուժերի և անհատների լայն համախմբում: Սուքիասյանը լավ հարաբերություններ ունի ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանությունը ներկայացնող ուժերի և անհատների հետ»:

Placeholder
Խաչատուր Սուքիասյանը կարող է առաջադրել իր թեկնածությունը