Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մերձմոսկովյան Դոմոդեդովոյում այսօր կրկեսային ներկայացումը ողբերգական ավարտ է ունեցել. ելույթից հետո կրկեսային ընձառյուծը հարձակվել է 7 տարեկան երեխայի վրա և վնասել նրան: Երեխային տեղի հիվանդանոցում մի քանի ժամ վիրահատել են, այնուհետև բժիշկների որոշմամբ, տեղափոխել են Ֆիլատովյան հիվանդանոց, քանի որ լավագույն բժիշկների միջամտության կարիքն է զգացվել:
Արտակարգ դեպքը տեղի է ունեցել շարժական կրկեսում, որը ելույթ է ունեցել «Միռ» կոչվող մշակութային տանը: Կենդանիներին արդեն նախապատրաստում էին տեղափոխելուն, երբ 10 տարեկան ընձառյուծը հարձակվել է կրկեսի աշխատակիցներից մեկի որդու՝ Ադրիան Ֆյոդորովի վրա և կծոտել նրա վիզն ու դեմքը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը: Երեխայի մի քանի կարևորագույն անոթներ վնասվել են, և նա մեծ քանակությամբ արյուն է կորցրել:
«Lifenews»-ն իր հերթին փոխանցում է, որ երեխան ինչ-որ ձևով ներս է մտել ընձառյուծի վանդակը, և նոր միայն կենդանին հարձակվել է նրա վրա ու կծել: