Հենրիխ Մխիթարյան. «Յուվենթո՞ւս. հնարավոր է, բայց ես առայժմ միայն «Շախտյորի» մասին եմ մտածում»
Սպորտ
14:35 15/10/2012

Հենրիխ Մխիթարյան. «Յուվենթո՞ւս. հնարավոր է, բայց ես առայժմ միայն «Շախտյորի» մասին եմ մտածում»

Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել հեղինակավոր «La Stampa» թերթի թղթակցին:

- Իտալիայի հավաքականին գոլ խփելն ի՞նչ է նշանակում:
- Դա հիանալի է, մեծ ուրախություն է: Ափսոս միայն, որ այդ գոլը չբավարարեց` երկրպագուներին ուրախություն պարգևելու համար:

- Դուք ավելի ու ավելի ճանաչված եք դառնում Եվրոպայում:
- Ես աստղ չեմ:

- Կուզեի՞ք խաղալ Իտալիայում:
- (Ծիծաղում է): Այնտեղ մեծ ակումբներ կան, նաև առաջնությունն է հիանալի: Եվ, այնուամենայնիվ, եթե ինչ-որ մեկը հետաքրքրված է իմ ծառայություններով, մրցաշրջանի վերջում պետք է դիմի «Շախտյորին»:

- Իսկ ի՞նչ կասեք` կապված «Յուվենթուսի» հետ:
- Հրաշալի թիմ է, մենք դրանում անձամբ համոզվեցինք` խաղալով Չեմպիոնների լիգայում:

- Կուզեի՞ք տեղափոխվել այդ թիմ:
- Միգուցե երբևէ դա տեղի կունենա, ես դեռ երիտասարդ եմ: Բայց հիմա մտածում եմ միայն այն մասին, թե ինչպես «Շախտյորին» օգնեմ Չեմպիոնների լիգայում:

- Ո՞վ դուրս կգա խմբից:
- Ինձ «Յուվենթուսի» ու «Չելսիի» հնարավորությունները չեն հուզում: Կարևորն այն է, որ «Շախտյորն» անցնի հաջորդ փուլ:

- Նոր ակումբի ընտրության հարցում ինչո՞վ եք առաջնորդվում:
- Ես նախապատվությունը տալիս եմ այն թիմին, որի կազմում վստահաբար խաղադաշտ դուրս կգամ:

- Լուչեսկուն ձեզ համեմատել է Կակայի հետ:
- Ամենավատ համեմատությունը չէ: Իսկ եթե ավելի լուրջ, Կական ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, բայց նա իր բնութագիրն ունի, ես` իմը:

- Դուք կիսապաշտպա՞ն եք, թե՞ հարձակվող:
- Ավելի շուտ` հարձակվող: Ինձ դուր է գալիս խաղալ խորքից` հարձակման սուր ծայրին մոտ:

- Բայց ձեզ կարելի է տեսնել խաղադաշտի ցանկացած հատվածում…
- Անցյալում Լուչեսկուն ինձ դիրքավորում էր կիսապաշտպանությունում: Նաև հիմա է կրկնում. «Դու պետք է օգնես միջին գծին»: Դա թիմի հետաքրքրությունների շրջանակներում է, ուստի ոչ մի խնդիր չկա:

- Ով է քեզ ավելի շատ դուր գալիս «Յուվենթուսում»:
- Պիրլոն: Բայց Վիդալն ու Վուչինիչն էլ են շատ լավը:

- Բայց ձեր ֆոնին նրանք այնքան էլ վառ չէին երևում:
- Պարզապես Թուրինում մենք լավ հանդիպում անցկացրեցինք: Լուչեսկուն մեզ հիանալի էր պատրաստել: Միակ բանը, որ չկարողացանք անել, հաղթելն էր:

Placeholder
Հենրիխ Մխիթարյան. «Յուվենթո՞ւս. հնարավոր է, բայց ես առայժմ միայն «Շախտյորի» մասին եմ մտածում»