Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառը` Էջմիածնում
Կրթություն, գիտություն
10:38 15/10/2012

Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառը` Էջմիածնում

Հոկտեմբերի 18-ին Էջմիածնում տեղի կունենա «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության և Էջմիածնի քաղաքապետարանի կողմից համատեղ կազմակերպված «Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառ» միջոցառումը:

Կազմակերպիչների տեղեկացմամբ, այն կանցկացվի Էջմիածնի քաղաքապետարանին հարող տարածքում ժամը 13:00-ից մինչև 16:00 –ն ընկած ժամանակահատվածում:
Միջոցառումը կիրականացվի ԱՄՆՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթությունը երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում:

Տոնավաճառին կմասնակցեն և իրենց արտադրանքները կներկայացնեն հանրապետության ավելի քան 30 ավագ դպրոցների լավագույն աշակերտական ընկերությունների ներկայացուցիչներ Երևանից և հանրապետության բոլոր մարզերից:

Միջոցառումը նվիրվում է Էջմիածին քաղաքի տարեդարձին և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործունեության 20 - ամյակին: Տոնավաճառից գոյացած դրամական միջոցների մի մասը աշակերտները ձեռնարկատիրական և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կրթական ծրագրի շրջանակներում ուղղելու են տարբեր բարեգործական ձեռնարկների իրականացմանը:

Placeholder
Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառը` Էջմիածնում