ՈՒԵՖԱ-ն կպարգևատրի Ռոնալդուին
Աշխարհում
16:40 15/10/2012

ՈՒԵՖԱ-ն կպարգևատրի Ռոնալդուին

Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլում Հյուսիսային Իռլանդիայի ընտրանու հետ հանդիպումից առաջ Պորտուգալիայի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալի» առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն ՈՒԵՖԱ-ի կողմից հատուկ մրցանակի կարժանանա` հավաքականի կազմում անցկացրած 100-րդ հանդիպման պատվին: 

Մրցանակաբաշխությունը կկայանա երեքշաբթի օրը, «Դրագաու» մարզադաշտում:

Հատուկ մրցանակի կարժանանա նաև պորտուգալացիների կիսապաշտպան Ժոաու Մոուտինյոն, ով 50-րդ հանդիպումը կանցկացնի հավաքականի կազմում:

Placeholder
ՈՒԵՖԱ-ն կպարգևատրի Ռոնալդուին