«Գլենդել Հիլզ». Մուշ 2-ի բնակարաններում ապահովված են բնականոն կյանքի համար անհրաժեշտ պայմանները (լուսանկարներ)
Հասարակություն
18:11 16/10/2012

«Գլենդել Հիլզ». Մուշ 2-ի բնակարաններում ապահովված են բնականոն կյանքի համար անհրաժեշտ պայմանները (լուսանկարներ)

«Մենք ուրախ ենք և հպարտ, որ հատկապես մեր ընկերությանն է վիճակվել իրականացնելու անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր, ամենամասշտաբային բնակարանաշինական ծրագիրը»,-խոսելով նախօրեին Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասում բազմաբնակարան շենքերի շահագործման հանձնելու մասին` նշում է «Գլենդել Հիլզ» ՓԲԸ Գյումրիի տարածքի պատասխանատու Միքայել Ներսիսյանը:

Ընկերության ներկայացուցչի խոսքով, ծրագիրն իրենք իրականացրել են առավել մեծ պատասխանատվությամբ, «քանի որ անօթևան ընտանիքների համար է, որոնք մոտ 24 տարի ապրել են տնակներում` զրկված լինելով կենցաղային ամենատարրական պայմաններից: Նոր բնակարաններում ապահովված են բնականոն կյանքի համար անհրաժեշտ պայմանները»:

Բնակարանների պատերը ներկվել են՝ առաջարկվող գույներից շահառուների ընտրությամբ: Բնակարաններն ամբողջովին պատրաստ են բնակության համար. հատակը լամինապատ է, տեղադրված են փայտյա դռներ, սալիկապատված է, տեղադրված է գազի կաթսա, գազօջախ, սանիտարական տեխնիկա: Շահագործման հանձնելուց հետո բնակարանները 1 տարվա ընթացքում կգտնվեն երաշխիքային սպասարկման ներքո, արտաքին բարեկարգման և ասֆալտապատման երաշխիքային սպասարկումը կիրականացվի 2 տարվա ընթացքում:

Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, նորակառույց թաղամասը շահագործման է հանձնվում անհրաժեշտ ենթակառուցվածքներով՝ ասֆալտապատված, կանաչապատված, լուսավորության, ջրամատակարարման-ջրահեռացման, գազամատակարարման համակարգերով, կանաչապատված և հագեցած խաղահրապարակներով: Առկա են հասարակական նշանակության տարածքներ:

Հիշեցնենք, որ նախօրեին Գյումրիում շահագործման 38 շենք`առնվազն 9 բալ սեյսմակայունությամբ 1756 ընտանիք կբնակվի «Գլենդել Հիլզի» կառուցած բնակարաններում: Ծրագրի մեկնարկը տրվել է 2008թ., բնակարանաշինության առաջին փուլում բնակարան են ստացել և արդեն նորակառույց թաղամասում են բնակվում ևս 1056 ընտանիքներ:


Ընկերության մամուլի ծառայությունից հիշեցնում են, որ բնակարանաշինության պետական ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստման համաձայն, որպես պետական-սոցիալական ծրագիր:

Նախօրեին շահագործման հանձնելու արարողությանը մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախորդող հրապարակումներ`
«Մեր նախագահի` Սերժ Սարգսյանի խոսքն է գործ». Ֆոտոռեպորտաժ` «Մուշ-2»-ից

Սերժ Սարգսյանը հաձնարարել է կարգավորել «Մուշ-2»-ի նկուղների հարցը

Այսօր Գյումրու «Մուշ-2» թաղամասի նորակառույց շենքերը շահագործման կհանձնվեն
 


 

Placeholder
«Գլենդել Հիլզ». Մուշ 2-ի բնակարաններում ապահովված են բնականոն կյանքի համար անհրաժեշտ պայմանները (լուսանկարներ)