Արմեն Ամիրյանն այցելել է ՀՀ գլխավոր դատախազություն
Օրվա մամուլ
09:56 16/10/2012

Արմեն Ամիրյանն այցելել է ՀՀ գլխավոր դատախազություն

Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանն ուրբաթ օրն այցելել է ՀՀ գլխավոր դատախազություն: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին փոխանցել են ականատեսները: Թերթի թղթակիցը փորձել է Արմեն Ամիրյանից պարզաբանում ստանալ, թե որն էր նրա այդ այցելության պատճառը` հաշվի առնելով վերջին շրջանում ձևավորված ավանդույթը, համաձայն որի` մեկը մյուսի ետևից մեղադրանքներ են առաջադրվում այս կամ այն պետական կառույցի ղեկավարներին: Հանրային ռադիոյի տնօրենը հայտարարել է, որ ինքը բոլոր տեղերում էլ լավ ընկերներ ունի և այդ օրը նույնպես ընկերոջն է այցելել: Թղթակցի ճշտող հարցին` այսինքն, ոչ մի խնդիր չկա՞. Արմեն Ամիրյանը պատասխանել է. «Երբեք, երբեք»:

Placeholder
Արմեն Ամիրյանն այցելել է ՀՀ գլխավոր դատախազություն