ՏՏ ոլորտի լիդերներն Արցախում են
Տնտեսություն
12:55 16/10/2012

ՏՏ ոլորտի լիդերներն Արցախում են

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող հայաստանյան և միջազգային մի շարք կազմակերպությունների ղեկավարների` «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանին և «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերության նախագահ Աշոտ Հովհաննեսյանի գլխավորությամբ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ կապված մի շարք հարցեր: Երկուստեք նշվել է, որ այս ուղղությամբ արդեն իսկ առկա են շոշափելի ձեռքբերումներ, ինչը հուսալի հիմք է ստեղծում ոլորտի հետագա զարգացման համար:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Placeholder
ՏՏ ոլորտի լիդերներն Արցախում են