«Միկայի» հերթական հաղթանակը
Սպորտ
11:53 16/10/2012

«Միկայի» հերթական հաղթանակը

Իսրայելի Էյլաթ քաղաքում ընթացող եվրոպական ակումբների գավաթի խաղարկության 5-րդ տուրում շախմատի կանանց «Միկա» թիմը պարտության մատնեց «Նաշե Նասլեդիեին» 3:1 հաշվով: Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը համապատասխանաբար ոչ-ոքի խաղացին Կոստենյուկի ու Կովալևսկայայի հետ, իսկ Հարիկա Դրոնովալին ու Լելա Ջավախիշվիլին պարտության մատնեցին Գունինային և Կաշլինսկայային:

Այսպիսով` հաշվետու տուրից հետո «Միկան» 6 միավորով հաստատվել է 3-րդ հորիզոնականում: Առաջատարը` «Սըրքլ դ’Էչեքսը», վաստակել է 10 միավոր, իսկ 2-րդ տեղում հանգրվանած «Ուգրան» իր ակտիվում 9 միավոր ունի:

Placeholder
«Միկայի» հերթական հաղթանակը