Նանին ցանկանում է տեղափոխվել «Միլան»
Աշխարհում
15:55 16/10/2012

Նանին ցանկանում է տեղափոխվել «Միլան»

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Նանիի գործակալ Ժորժե Մենդեշը բանակցություններ է վարում «Միլանի» հետ` իր հաճախորդի տեղափոխության հետ կապված հարցերը քննարկելու համար:

Ինչպես հայտնում է Calciomercato.com-ը, Մենդեշն առաջինն է կապ հաստատել միլանյան ակումբի ղեկավարության հետ` առաջարկելով Նանիի ծառայությունները:

Հիշեցնենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «մանկունիանցիների» հետ կավարտվի 2014 թ.-ին:

Placeholder
Նանին ցանկանում է տեղափոխվել «Միլան»