Պիկասոյի 9 կտավներ կվաճառվեն աճուրդում
Մշակույթ
09:10 17/10/2012

Պիկասոյի 9 կտավներ կվաճառվեն աճուրդում

Նյու Յորքում Sotheby's աճուրդում, որն այս անգամ նվիրված էր իմպրեսիոնիստների և մոդեռնիստների արվեստին, կվաճառվի Պաբլո Պիկասոյի 9 նկար: Այս մասին հաղորդում է ArtDaily ամսագիրը: Վաճառքի գլխավոր լոթերը Պիկասոյի երկու նկարներն են, որոնք պատկերում են նկարչի մուսային ու սիրուն՝ Մարի-Թերեզա Վալտերին: Առաջինը՝ «Շուշաններով նատյուրմորտը» գնահատվում է 35-50 միլիոն դոլարով, երկրորդը՝ «Կինը պատուհանի մոտ»՝ 15-20 միլիոն դոլարով: Աճուրդը կայանալու է նոյեմբերի 5-ին Նյու Յորքում:

Placeholder
Պիկասոյի 9 կտավներ կվաճառվեն աճուրդում