Դավիդ Սիլվան շարքից դուրս է եկել
Աշխարհում
14:12 17/10/2012

Դավիդ Սիլվան շարքից դուրս է եկել

Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Դավիդ Սիլվան, ով վնասվածք է ստացել Ֆրանսիայի ընտրանու հետ աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի խաղում (1:1), բժշկական հետազոտության է ենթարկվել: Այս մասին հայտնում է AS-ը: Պարզվել է, որ ձգվել է ֆուտբոլիստի ծնկատակի ջիլը: Մոտ ժամանակներս Սիլվան մի շարք այլ տեստեր կհանձնի, որոնց արդյունքներն էլ ցույց կտան, թե որքան ժամանակով է նա շարքից դուրս եկել:

Placeholder
Դավիդ Սիլվան շարքից դուրս է եկել