Լյով. «Չեմ կարողանում հավատալ, որ կորցրել ենք առավելությունը»
Աշխարհում
14:05 17/10/2012

Լյով. «Չեմ կարողանում հավատալ, որ կորցրել ենք առավելությունը»

Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը չի կարողանում բացատրել Շվեդիայի ընտրանու հետ հանդիպման երկրորդ կեսում իր թիմի ձախողման պատճառները: Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով` 4:4:

«Անկեղծ ասած` ես դժվարանում եմ բացատրել կատարվածը: Մինչև հիմա չեմ կարողանում հավատալ, որ մենք կորցրեցինք 4 գնդակի առավելությունը: Դա պարզապես անհնար է: Մեր հանդերձարանում հիմա լռություն է: Ոչ մեկը ոչ մի բառ չի կարողանում ասել:

Լիովին վերահսկում էինք հանդիպման ընթացքը: Մրցակիցը ոչ մի հնարավորություն չուներ, առջևում էինք 4:0 հաշվով, և հանկարծ մեր խաղում ինչ-որ բան կոտրվեց: Անկասկած, հիասթափված ենք այս արդյունքից: Չնայած անհաջողությունը նաև լավ դաս կլինի տղաների համար»,- Լյովի խոսքերը մեջբերել է «Kicker»-ը:

Placeholder
Լյով. «Չեմ կարողանում հավատալ, որ կորցրել ենք առավելությունը»