Վարչապետը հաշվետվություն կպահանջի նախ տրանսպորտի և կապի նախարարից
Օրվա մամուլ
09:30 17/10/2012

Վարչապետը հաշվետվություն կպահանջի նախ տրանսպորտի և կապի նախարարից

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ կառավարության հոկտեմբերի 4-ի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը ոչ միայն հայտարարել է, թե այսուհետ նախարարները պետք է հաշվետվություններ ներկայացնեն հարկային պարտավորությունների կատարման և ոլորտում տնտեսական աճի ներուժի վերաբերյալ, այլև որոշել է, թե ումից պետք է սկսել»:

Թերթի աղբյուրների փոխանցմամբ` Տիգրան Սարգսյանի որոշմամբ` առաջիններից մեկը պետք է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացնի հաշվետվությունը, ինչը դուր չի եկել Բեգլարյանին, քանի որ ինքը գործադիրի հնաբնակներից չէ: Պատասխանելով թերթի հարցին, թե արդյոք Բեգլարյանը կառավարության այս նիստում ներկայացնելո՞ւ է հաշվետվությունը, ՀՀ կապի և տրանսպորտի նախարարի մամլո խոսնակ Անժելա Մարտիրոսյանը պատասխանել է. «Քանի որ պարոն Բեգլարյանը պաշտոնական գործուղման մեջ է, նրա փոխարեն հաշվետվություն կներկայացնի նախարարի տեղակալ Հրանտ Բեգլարյանը»: Ի դեպ, վերջինս ազգակցական կապ չունի նախարարի հետ:

Placeholder
Վարչապետը հաշվետվություն կպահանջի նախ տրանսպորտի և կապի նախարարից