Կակային թողած` թուրքական «Գալաթասարայը» վազում է Հենրիխ Մխիթարյանի հետևից
Աշխարհում
17:22 17/10/2012

Կակային թողած` թուրքական «Գալաթասարայը» վազում է Հենրիխ Մխիթարյանի հետևից

Թուրքական մարզական լրատվական կայքերն այսօր տեղեկատվություն են տարածել, որ Հայաստանի ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է թուրքական «Գալաթասարայ» ակումբի տրանսֆերային առաջնահերթությունների ցուցակում:

Թուրքական fotospor.com կայքի «Հայ գոլային մեքենան գալիս է» վերտառությամբ հոդվածում նշվում է. «Հարձակման գծի նոր ֆուտբոլիստի իր որոնումներում «Գալաթասարայը» Մադրիդի «Ռեալի» խաղացող Կակայի փոխարեն իր ուշադրության կենտրոնում է պահում Դոնեցկի «Շախտյորի» հայազգի աստղ Հենրիխ Մխիթարյանին»:

Թուրքական կայքը նաև տվյալներ է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի` ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի ու գոլային փոխանցումների մասին:

Placeholder
Կակային թողած` թուրքական «Գալաթասարայը» վազում է Հենրիխ Մխիթարյանի հետևից