Մոնտոլիվո. «Բալոտելլին կախարդական խաղ ցուցադրեց»
Աշխարհում
16:25 17/10/2012

Մոնտոլիվո. «Բալոտելլին կախարդական խաղ ցուցադրեց»

Իտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ռիկարդո Մոնտոլիվոն Դանիայի ընտրանու նկատմամբ 3:1 հաշվով տոնած հաղթանակից հետո գովել է ընտրանու հարձակվող Մարիո Բալոտելլիին:

«Բալոտելլին պարզապես կախարդական խաղ ցուցադրեց, երբ Օսվալդոյի հեռացումից հետո խաղադաշտում մնացինք 10 հոգով: Նա միայնակ ստիպեց, որ Դանիայի հավաքականի պաշտպաններն աշխատեն մեծ լարվածությամբ: Մարիոն հիանալի էր գնդակ պահում, աչքի էր ընկնում երկար փոխանցումներով և թիմին օգնելու համար աշխատում էր մեծ ծանրաբեռնվածությամբ:
Եթե սա է իսկական Մարիո Բալոտելլին, ապա մեզ սպասվում է հիանալի ապագա»,- նշել է Մոնտոլիվոն:

Placeholder
Մոնտոլիվո. «Բալոտելլին կախարդական խաղ ցուցադրեց»