Թուրքագետ. Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին սադրանքներ կլինեն
Քաղաքական
15:15 17/10/2012

Թուրքագետ. Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին սադրանքներ կլինեն

«Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին Թուրքիան միջազգային հանրության ուշադրությունը շեղելու համար ինչ-որ քայլեր է ձեռնարկելու և Հայաստանը պետք է պատրաստ լինի այդ սադրանքներին»,- այսօրվա ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

«Թուրքիան կարողանում է առանց պատճառների ստեղծել սկանդալներ: Երբ վերջերս հայտարարվեց, որ Հայաստանից Սիրիա մարդասիրական բեռ տեղափոխող ինքնաթիռն իջեցվել է թուրքական օդուժի կողմից, իրենք դա ներկայացրեցին որպես թուրքական բանակի հզորության մասին խոսուն փաստ»,- նշեց նա:

Բանախոսի կարծիքով`Հայոց ցեղասպանության թեման պետք է տեղափոխել միջազգային իրավական դաշտ: «Պետք է ստեղծել իրավաբանների լավագույն թիմ, որը կզբաղվի այդ հարցերով և երբ հարցը տեղափոխվի իրավական դաշտ, Թուրքիան չի կարողանա հակափաստարկներ գտնել կամ հակադարձել հայկական կողմի փաստարկներին», - հիմնավորեց Ա.Շաքարյանը: 

Placeholder
Թուրքագետ. Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին սադրանքներ կլինեն