Լարի Գագոսյանն արվեստի ամենաազդեցիկ մարդկանց եռյակում է
Մշակույթ
19:44 18/10/2012

Լարի Գագոսյանն արվեստի ամենաազդեցիկ մարդկանց եռյակում է

Արվեստի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում, ըստ ArtReview ամսագրի, արվեստի շուկայում հայտնի մեգադիլեր, աշխարհահռչակ կոլեկցիոներ և արվեստի գիտակ Լարի Գագոսյանը երկրորդն է: Այս մասին գրում է «Լենտա.ռու» կայքը:
Հիշեցնենք, որ երկու անգամ 2004-ին և 2010-ին ամերիկահայ Գագոսյանը 100-յակի առաջին տեղն էր զբաղեցրել:

Անցյալ տարի նա 5-րդն էր: Art շուկայի թագավոր Լարի Գագոսյանը ժամանակակից արվեստի Gagosian Gallery ցանցերի սեփականատերն է:

Նա ծնվել է 1945 թվականին Լոս Անջելեսում, իսկ նրա տատիկն ու պապիկը ծնունդով Երևանից են: Նա սովորել է Կալիֆորնիայի համալսարանի անգլիական և ամերիկյան գրականության ֆակուլտետում: «Ես իմ գործունեությունը սկսել եմ 1970 թվականին Սանտա-Մոնիկայում` պոստերներ վաճառելով: Ես դրանք գնում էի 2-3 դոլարավ, տեղադրում այլումինե շրջանակների մեջ ու վաճառում 15 դոլարով»,- պատմել է նա:

Ցուցակի առաջատարը ժամանակակից արվեստի ցուցահանդեսի տնօրեն Կարոլին Խրիստով-Բակարջիևն է, երրորդ տեղում է Այ Վեյվեյը, այնուհետև Իվան Վիրտն է, Դեվիդ Ցվիրները, ժամանակակից ամենաթանկարժեք նկարիչներից մեկը՝ Գերհարդ Ռիխտերը:
 

Placeholder
Լարի Գագոսյանն արվեստի ամենաազդեցիկ մարդկանց եռյակում է