Ռուսաստանի ռեստորաններում ու հասարակական վայրերում ծխելը խստիվ կարգելվի
Իրավունք
20:00 18/10/2012

Ռուսաստանի ռեստորաններում ու հասարակական վայրերում ծխելը խստիվ կարգելվի

Ռուսաստանի կառավարությունը կբարձրացնի ծխախոտի գինը, որպեսզի ռուսները քիչ ծխեն: Մասնավրապես, մի քանի տարի անց մեկ տուփ ծխախոտը Ռուսաստանում կարժենա 140 ռուբլի: Այս գինը ցածր է, քան եվրոպական երկրներում վաճառվող ծխախոտինը:

Life News- հետ զրույցում ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան տեղեկացրել է, որ արդեն հաջորդ տարվանից զգալիորեն կթանկանան ակցիզները, իսկ բացի այս կառավարությունը 2015թ-ից տոտալ կարգելի ծխախոտի օգտագործումը ռեստորաններում ու հասարակական այլ վայրերում:

Այս կապակցությամբ հնչող քննադատությանը վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ասել է, որ սա ուղղված է ոչ թե ծխող անձանց դեմ, այլ չծխողների իրավունքների ու առողջության պաշտպանմանը:

Այսօրվա դրությամբ Ռուսաստանը համարվում է ամենածխող երկիրը` 44 մլն ռուսաստանցի ծխում է:
 

Placeholder
Ռուսաստանի ռեստորաններում ու հասարակական վայրերում ծխելը խստիվ կարգելվի