HTC Wildfire S սմարթֆոնն` այժմ ավելի շահավետ պայմաններով
Տնտեսություն
17:19 19/10/2012

HTC Wildfire S սմարթֆոնն` այժմ ավելի շահավետ պայմաններով

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերության սպասարկման կենտրոններում առաջարկվող HTC Wildfire S սմարթֆոնն այժմ կարելի ձեռք բերել նոր` 99000 դրամ գնով (նախկին 135000 դրամի փոխարեն):

Ավելին` հեռախոսը ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից ձեռք բերելու դեպքում, կարելի է մասնակցել «Սուպեր սմարթ բոնուս» ծրագրին և ստանալ բոնուս` հեռախոսի գնի 50 տոկոսի (49500 դրամի) չափով, որը կարելի է օգտագործել 6 ամսվա ընթացքում` ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից առաջարկվող հետևյալ ծառայություններից օգտվելու համար. կատարել զանգեր, SMS և MMS հաղորդագրություններ ուղարկել ցանցի ներսում և ցանցից դուրս, օգտվել ինտերնետից, ակտիվացնել ինտերնետ-փաթեթ, կատարել միջազգային զանգեր, սակագնային պլանի փոփոխություն, ինչպես նաև օգտվել ռոումինգից:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

 

Placeholder
HTC Wildfire S սմարթֆոնն` այժմ ավելի շահավետ պայմաններով