Հետախուզման մեջ գտնվող Ս. Ղուկասյանը Մոսկվայում կոնֆետի բիզնեսով է զբաղված
Օրվա մամուլ
09:26 19/10/2012

Հետախուզման մեջ գտնվող Ս. Ղուկասյանը Մոսկվայում կոնֆետի բիզնեսով է զբաղված

Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների` Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, որի նկատմամբ հարուցված քրեական գործի կապակցությամբ հայտարարվել է հետախուզում, այս օրերին Մոսկվայում է: Նրան տեսել են Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում: Ավելին, այժմ Սպարտակը ոչ թե հյուսիսային արջ է բռնում, այլ կոնֆետի բիզնեսով է զբաղված: Թերթը հիշեցնում է, որ նախկին քաղաքապետի որդին հետախուզվում է Գյումրու կենտրոնում հնչած կրակոցների առթիվ հարուցված քրգործի շրջանակներում:

Placeholder
Հետախուզման մեջ գտնվող Ս. Ղուկասյանը Մոսկվայում կոնֆետի բիզնեսով է զբաղված