Մոուրինյո. «Ռեալն» ամենադիտարժան ֆուտբոլն է ցուցադրում
Աշխարհում
14:08 19/10/2012

Մոուրինյո. «Ռեալն» ամենադիտարժան ֆուտբոլն է ցուցադրում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ իր թիմն աշխարհի ամենադիտարժան ու ամենագրավիչ ֆուտբոլն է ցուցադրում: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:

«Ես հիանում եմ իմ սաների ցուցադրած խաղով: Դեռ չի ծնվել այնպիսի մեկը, ով կկարողանա համոզել ինձ, որ աշխարհում գոյություն ունի այլ թիմ, որն ավելի գրավիչ խաղային փիլիսոփայություն ունի:

Ինչ վերաբերում է«Բարսելոնին», ապա եկել է ժամանակը, որ նրանց մասին քիչ խոսվի: «Ռեալը» հաղթել է Իսպանիայի առաջնությունում, «Չելսին»` Չեմպիոնների լիգայի մրցաշարում, իսկ «Բարսան» նախորդ մրցաշրջանում ոչ մի նվաճում չի ունեցել»,- նշել է Մոուրինյոն:

Placeholder
Մոուրինյո. «Ռեալն» ամենադիտարժան ֆուտբոլն է ցուցադրում