Ջովինկո. «Գիտեմ, թե ինչու են բոլորն ատում «Յուվենթուսին»
Աշխարհում
13:37 19/10/2012

Ջովինկո. «Գիտեմ, թե ինչու են բոլորն ատում «Յուվենթուսին»

«Յուվենթուսի» կիսապաշտպան Սեբաստիան Ջովինկոն հայտնել է պատճառը, թե ինչու «ծեր սինյորային» չեն սիրում մյուս թիմերի եկրպագուները: Այս մասին տեղեկացնում է «Tuttosport»-ը:

«Լարվածությունը «Յուվեի» և մյուս ակումբների միջև բացատրելի է: Միշտ էլ դժվար է հետևելը, թե ինչպես է անընդհատ հաղթանակներ տոնում միևնույն թիմը, իսկ հետո նույն բանն է շարունակում անել հաջորդ մրցաշրջանում և այսպես շարունակ: Տրամաբանական է, որ նման պարագայում մարդիկ սկսում են մրջյունից փիղ սարքել` ցանկացած առիթով, անգամ, եթե դրա կարիքն ամենևին չկա»,- նշել է Ջովինկոն:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Յուվենթուսն» Իտալիայի չեմպիոն հռչակվեց` ողջ առաջնության ընթացքում չկրելով ոչ մի պարտություն: Ընթացիկ մրցաշրջանում թուրինցիները շարունակում են անպարտելիության շարքը:

Placeholder
Ջովինկո. «Գիտեմ, թե ինչու են բոլորն ատում «Յուվենթուսին»