Բուֆոնն ու Վուչինիչը բաց կթողնեն «Նապոլիի» հետ խաղը
Աշխարհում
13:39 20/10/2012

Բուֆոնն ու Վուչինիչը բաց կթողնեն «Նապոլիի» հետ խաղը

Ջանլուիջի Բուֆոնը, Միրկո Վուչինիչը և Պաոլո դե Չելյեն վնասվածքների պատճառով «Յուվենթուսի» կազմում խաղադաշտ դուրս չեն գա «Նապոլիի» հետ խաղում: Այսպիսով` Բուֆոնին դարպասում կփոխարինի Մարկո Ստորարին, իսկ հարձակման գծում կարող են խաղալ Ալեսանդրո Մատրին, Ֆաբիո Կվալյարելլան և Սեբաստիան Ջովինկոն: Որակազրկումից հետո շարք է վերադարձել նաև Լեոնարդո Բոնուչչին:

Հիշեցնենք, որ «Յուվենթուս»-«Նապոլի» խաղը կկայանա այսօր:

Placeholder
Բուֆոնն ու Վուչինիչը բաց կթողնեն «Նապոլիի» հետ խաղը