Ստեփանակերտի օդանավակայանի առաջին չվերթը կլինի մոտ օրերս
Օրվա մամուլ
09:55 20/10/2012

Ստեփանակերտի օդանավակայանի առաջին չվերթը կլինի մոտ օրերս

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը «Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Ստեփանակերտի օդանավակայանի առաջին չվերթը կլինի մոտ օրերս: «Սակայն դա կլինի տեխնիկական թռիչք:

Ուղևորափոխադրումների մասին խոսելու համար դեռ շուտ է»,-բացատրել է նա: Իսկ ԼՂՀ քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը, թերթի հարցին ի պատասխան, ասել է, թե դեռ կան մանր-մունր խնդիրներ` հույս հայտնելով, որ մինչև տարեվերջ դրանք կարգավորված կլինեն, ու Երևան-Ստեփանակերտ թռիչքը տեղի կունենա:

Թերթը հիշեցնում է, որ ժամանակին Սերժ Սարգսյանը, ի պատասխան ադրբեջանական սպառնալիքների, հայտարարեց, թե ինքն է լինելու այդ չվերթի առաջին ուղևորը. թերթի հարցին, թե երբ է Ս. Սարգսյանը կատարելու իր խոստումը, ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը պատասխանել է. «Նման իրադարձության մասին լրատվամիջոցներին պատշաճ ժամկետներում կտեղեկացնենք»:

Placeholder
Ստեփանակերտի օդանավակայանի առաջին չվերթը կլինի մոտ օրերս