Լուկաս Պոդոլսկի. «Հավանաբար, Ադրբեջանում հեռուստացույց չկա…»
Աշխարհում
12:25 22/10/2012

Լուկաս Պոդոլսկի. «Հավանաբար, Ադրբեջանում հեռուստացույց չկա…»

Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Պոդոլսկին պատասխանել է գերմանացի հայտնի մասնագետ Բերտի Ֆոգտսի քննադատությանը:

«Նա այժմ մարզում է Ադրբեջանի հավաքականը և, հավանաբար, այնտեղ հեռուստացույց չունի, որպեսզի հետևի իմ խաղին: Ինձ դուր չի գալիս, երբ այլ երկրից մարդիկ դատողություններ են անում ֆուտբոլիստի մասին: Մարդիկ, ովքեր չեն դիտում իմ խաղը, չեն տեսնում, թե ինչպես եմ ես մարզվում… Բայց նա իմ մասին կարող է միշտ խոսել, քանզի դա ինձ համար խնդիր չէ»,- Պոդոլսկու խոսքերը մեջբերել է «Transfermarkt»-ը:

Placeholder
Լուկաս Պոդոլսկի. «Հավանաբար, Ադրբեջանում հեռուստացույց չկա…»