Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մադրիդյան «Ռեալի» առաջին թիմի նախկին տնօրեն Զինեդին Զիդանը հերթական անգամ հայտարարել է, որ ինքը ոչ մի խնդիր չի ունեցել «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ: Այս մասին հաղորդում է իսպանական մամուլը:
Շատերը ենթադրում էին, որ պորտուգալացի մասնագետն այլևս չի ցանկացել Զիդանին տեսնել թիմում` ելնելով այն բանից, որ աշխարհի 1998 թ. չեմպիոնն իրեն չի պաշտպանում ԶԼՄ-ների ներկայացուցիչների առջև:
«Ռեալում» ես հասկացա, թե ինչ է մեծագույն ակումբը սեփական ներքին կյանքում: Բայց ինձ թվում է, որ իմ կիրքը խաղադաշտում լինելն է: Եվ որոշեցի վերադառնալ Ֆրանսիա` մարզիչ դառնալու համար: Իսկ Մոուրինյոյի հետ ոչ մի խնդիր չունեմ: Ընդհակառակը, շատ բան եմ նրանից սովորել»,- հայտարարել է Զիդանը: