«Արցախը» մեկնում է Մոսկվա
Սպորտ
15:45 23/10/2012

«Արցախը» մեկնում է Մոսկվա

Հոկտեմբերի 26-ից 28-ը Մոսկվայում կկայանա «Պատանի սամբիստ-2012» միջազգային մրցաշարի եզրափակիչը, որին Հայաստանը կներկայացնի Ստեփանակերտի «Արցախ» մարզական ակումբի թիմը:

Հիշեցնենք, որ «Արցախը» հաղթել էր հանրապետական մրցումներում, որն անցկացվել էր սեպտեմբերին՝ Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Արարատի մարզի և ԼՂՀ 8 ակումբային թիմերի մասնակցությամբ:

Մրցաշարի խորագիրն է` «Նվիրենք երեխաներին սամբոյի աշխարհը»:
Այս մասին տեղեկացնում են սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:

Placeholder
«Արցախը» մեկնում է Մոսկվա