Պարագվայում մրցավարը հեռացրել է 36 ֆուտբոլիստի
Աշխարհում
15:22 23/10/2012

Պարագվայում մրցավարը հեռացրել է 36 ֆուտբոլիստի

Աննախադեպ դեպք է գրանցվել Պարագվայի առաջնության երիտասարդական լիգայի խաղերից մեկում: Հանդիպման գլխավոր մրցավարը հեռացրել է 36 ֆուտբոլիստի, այդ թվում` պահեստայինների նստարանին գտնվողներին:
Այս մասին տեղեկացնում է «Reuters»-ը:

Միջադեպը տեղի է ունեցել հանդիպման ավարտից 5 րոպե առաջ, երբ գլխավոր մրցավարը կարմիր քարտ է ցույց տվել 2 ֆուտբոլիստի` յուրաքանչյուր թիմից: Կարմիր քարտ ստացած ֆուտբոլիստները չեն արձագանքել մրցավարի որոշմանը, և շարունակել են խաղադաշտում հարաբերություններ պարզել, ինչի հետևանքով մյուս ֆուտբոլիստները ևս միացել են նրանց: Արդյունքում` մրցավարն ինքն է լքել խաղադաշտը, իսկ արձանագրության մեջ նշել է, որ հեռացրել է 36 ֆուտբոլիստի, ովքեր այժմ ստիպված են բաց թողնել հաջորդ հանդիպումը:

Placeholder
Պարագվայում մրցավարը հեռացրել է 36 ֆուտբոլիստի