Գևորգ Հարությունյանը և Դավիթ Պետրոսյանն առաջատարից մեկ միավորով են հետ մնում
Սպորտ
12:15 23/10/2012

Գևորգ Հարությունյանը և Դավիթ Պետրոսյանն առաջատարից մեկ միավորով են հետ մնում

Գրոսմայստերներ Գևորգ Հարությունյանը և Դավիթ Պետրոսյանը Հնդկաստանի Նագփուր քաղաքում անցկացվող օփենում 9 հնարավորից վաստակել են 6,5-ական միավոր և 168 մասնակիցների մեջ զբաղեցնում են համապատասխանաբար 12-րդ և 13-րդ տեղերը: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:

7,5 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է գրոսմայստեր Զիաուր Ռահմանը (Բանգլադեշ):

Ավելացնենք, որ մրցաշարի ավարտըին մնում է երկու տուր:

Placeholder
Գևորգ Հարությունյանը և Դավիթ Պետրոսյանն առաջատարից մեկ միավորով են հետ մնում