«Ռեալը» կվաճառի Բենզեմային` Ֆալկաոյին գնելու համար
Աշխարհում
12:20 23/10/2012

«Ռեալը» կվաճառի Բենզեմային` Ֆալկաոյին գնելու համար

Եթե Մադրիդի «Ռեալը» ձեռք բերի «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյի տրանսֆերը, դա լրջորեն կանդրադառնա Քարիմ Բենզեմայի ապագայի վրա:

Իսպանական մամուլի տեղեկություններով` «Ռեալն» արդեն մոտ է կոլումբիացի ռմբարկուի տեղափոխության իրականացմանը: Նրա հետ պայմանագիր ստորագրելու համար «Արքայական ակումբը» պատրաստ է բաժանվել Քարիմ Բենզեմայից:

Եթե իրադարձությունները նման հանգուցածուլում ստանան, ֆրանսիացի 24-ամյա ֆուտբոլիստը երկար չի մնա առանց աշխատանքի: Հաղորդվում է, որ Քարիմի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է փարիզյան ՊՍԺ-ն:

Placeholder
«Ռեալը» կվաճառի Բենզեմային` Ֆալկաոյին գնելու համար