Կասիլյաս. «Դժվարությունները ստեղծված են հաղթահարելու համար»
Աշխարհում
15:37 24/10/2012

Կասիլյաս. «Դժվարությունները ստեղծված են հաղթահարելու համար»

Մադրիդի «Ռեալի» ավագ և դարպասապահ Իկեր Կասիլյասը խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» հետ այսօր կայանալիք հանդիպման մասին:

«Ես հիանալի գիտեմ, որ «Ռեալը» վերջին անգամ Գերմանիայում հաղթանակ է տոնել 20 տարի առաջ: Դա ակումբի պատմության մեջ միակ հաղթանակն էր` գերմանական հողում: Գերմանիայում հանդես գալն իսկապես դժվար է, սակայն դժվարությունները ստեղծված են հաղթահարելու համար, իսկ վատ ավանդույթներին պետք է վերջ տալ: Եթե այսօր կարողանանք հաղթանակ տոնել, ապա այլևս փլեյ-օֆֆ դուրս գալու համար անհանգստանալու կարիք չի լինի»,- նշել է Կասիլյասը:

Placeholder
Կասիլյաս. «Դժվարությունները ստեղծված են հաղթահարելու համար»