Armenia TV-ն` HD որակով
ՏՀՏ-ն Հայաստանում
11:58 25/10/2012

Armenia TV-ն` HD որակով

Այսուհետ Ucom ընկերության բաժանորդները հնարավորություն ունեն դիտելու Արմենիա ԹիՎի ընկերության հաղորդումները HD որակով:

«Ucom» ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, Ucom ընկերությունը հեռուստատեսային HD ազդանշանը Արմենիա ԹիՎի հեռուստաընկերությունից ստանում և բաժանորդներին է փոխանցում օպտիկամանրաթելային մալուխով, որի շնորհիվ էլ հնարավոր է ունենալ բարձր որակի ազդանշան: Ucom բաժանորդները հնարավորություն կունենան օգտվել Արմենիա ԹիՎի HD եթերից առանց հավելյալ վճարի:

Ucom ընկերության կողմից բնակարաններում տեղադրված հեռուստատեսային բաժանորդային սարքերը ունեն HD հնարավորություն, միաժամանակ բաժանորդի հեռուստացույցը պետք է ունենա HD ընդունելու հնարավորություն և միացած պետք է լինի բաժանորդային սարքին HDMI մալուխով:

Placeholder
Armenia TV-ն` HD որակով