Լ. Զուրաբյանի անձնագրում վերջին շրջանում ՌԴ սահմանն անցնելու մի քանի տասնյակ կնիք կա
Օրվա մամուլ
09:46 25/10/2012

Լ. Զուրաբյանի անձնագրում վերջին շրջանում ՌԴ սահմանն անցնելու մի քանի տասնյակ կնիք կա

Երեկ «Հրապարակի» թղթակիցը Լևոն Զուրաբյանից հետաքրքրվել է, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է տեղեկությունը, որ նրա անձնագրում վերջին շրջանում Ռուսաստանի սահմանն անցնելու մի քանի տասնյակ կնիք կա, հիմնականում` օդային, մեկ-երկուսը` Վրաստանի ճանապարհով. «Ի՞նչ եք արել Մոսկվա կատարած այդքան այցերի ընթացքում»: Սակայն ՀԱԿ համակարգողը հրաժարվել է պատասխանել հարցին: Հրաժարվել է պատասխանել նաև այն հարցին, թե գուցե այդ ուղևորություններից մի մասի ժամանակ Մոսկվայից Միացյալ Նահանգնե՞ր է մեկնել: «Ինչպես ասում են` չպատասխանեին էլ պատասխան է»,- եզրափակում է թերթը:

Placeholder
Լ. Զուրաբյանի անձնագրում վերջին շրջանում ՌԴ սահմանն անցնելու մի քանի տասնյակ կնիք կա