Orange. Նոր արագությամբ ինտերնետ մոդեմ` ընդամենը մեկ դրամով
Տնտեսություն
17:58 25/10/2012

Orange. Նոր արագությամբ ինտերնետ մոդեմ` ընդամենը մեկ դրամով

Այսօրվանից Orange-ն առաջարկում է ձեռք բերել մինչև 21.6 Մբ/վ արագություն ապահովող ինտերնետ մոդեմն ընդամենը մեկ դրամով` մեկ տարով բաժանորդագրվելով Ինտերնետ Հիմա 9 000, 11 000 կամ 20 000 սակագնային պլաններից որևէ մեկին: Ինչպես տեղեկացնում են ընկերությունից` մոդեմը կարելի է ձեռք բերել նաև առանց բաժանորդագրության` 22 000 դրամով:

Ինտերնետ Հիմա 6 000 սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում բաժանորդներին կտրամադրվի 14.4 Մբ/վ արագություն ապահովող մոդեմը 1 դրամով: 

Նոր մոդեմը կարող են ձեռք բերել  նաև 12 և ավելի ամիս Ինտերնետ Հիմայից օգտվող այն բաժանորդները, ովքեր չունեն ընթացիկ պարտավորություն:
 
Հիշեցնենք, որ Orange-ը միակ օպերատորն է Հայաստանում, որն առաջարկում է մինչև 21.6 Մբ/վ արագություն ապահովող ցանց իր ողջ ծածկույթում և մինչև 42.2 Մբ/վ արագություն` Հայաստանի երեք մեծ քաղաքներում:
Placeholder
Orange. Նոր արագությամբ ինտերնետ մոդեմ` ընդամենը մեկ դրամով