Վարդան Ղուկասյանն արձանախումբ է կանգնեցրել ուրիշների հաշվին
Օրվա մամուլ
09:40 26/10/2012

Վարդան Ղուկասյանն արձանախումբ է կանգնեցրել ուրիշների հաշվին

«Առավոտը» գրում է, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ահռելի պարտքեր է թողել նոր քաղաքապետի վրա: Պարզվում է` 4 տարի առաջ կանգնեցված` Վարդանանց արձանախմբի համար քանդակագործ Արտուշ Պապոյանին դեռևս չի վճարվել 3 միլիոն 300 հազար դրամ: Թերթը հիշեցնում է. «Վարդան Ղուկասյանը հավերժացրեց Վարդանանց պատերազմի մասնակիցներին. Նրանց պատվին ոչ միայն արձանախումբ կանգնեցրեց, այլև քաղաքապետարանի դիմացի կենտրոնական հրապարակն անվանափոխեց` դարձնելով Վարդանանց հրապարակ, և իհարկե` այս ամենը ոչ միայն ի պատիվ հերոսների էր, այլև` իրեն»:

Placeholder
Վարդան Ղուկասյանն արձանախումբ է կանգնեցրել ուրիշների հաշվին