Ավետիք Գրիգորյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը
Սպորտ
19:04 26/10/2012

Ավետիք Գրիգորյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Սանկտ Պետերբուրգում կազմակերպված Չիգորինի հուշամրցաշարի շրջանակներում անցկացվում է արագ շախմատի մրցաշար, որին մասնակցում են 173 շախմատիստներ: 

Խաղացված չորս տուրից հետո Ավետիք Գրիգորյանը 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել է 3,5, Զավեն Անդրիասյանը, Սերգեյ Գրիգորյանցը, Յուրի Հայրապետյանը` 3-ական միավոր:
Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, այսօր արագ շախմատի մրցաշարը կավարտվի, իսկ վաղը կսկսվի փառատոնի գլխավոր մրցաշարը:

Placeholder
Ավետիք Գրիգորյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը