Սմարթֆոների շուկայի 31 տոկոսը բաժին է ընկնում Սամսունգին
Տնտեսություն
10:00 27/10/2012

Սմարթֆոների շուկայի 31 տոկոսը բաժին է ընկնում Սամսունգին

Այս տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով Սամսունգ ընկերությունը վաճառել է  56,3  մլն սմարթֆոն, այդպիսով զբաղեցնելով սմարթֆոների շուկայի մեկ երրորդը կամ 31 տոկոսը: Սամսունգի հիմնական մրցակից  Apple-ը երեք ամսում կարողացել է վաճառել ընդամենը  26,9   մլն սմարթֆոն` զբաղեցնելով շուկայի  15  տոկոսը: Նման տվյալներ են հրապարակում արտասահմանյան լրատվամիջոցները` վկայակոչելով  IDC հետազոտությունների վերլուծական կենտրոնի հրապարակած արդյունքները:

Մեկ տարի առաջ Սամսունգին բաժին էր ընկնում այդ շուկայի  22,7 տոկոսը, իսկ  Apple -ին`  13,8 տոկոսը: Մյուս ընկերությունները զգալիորեն  զիջում են այս ամերիկյան ու կորեական ընկերություններին: Օրինակ  HTC -ն զբաղեցնում է շուկայի ընդամենը չորս տոկոսը: Ըստ հրապարակած թվերի, նախորդ տարվա համեմատ սմարթֆոնի վաճառքն ավելացել է  45,3   տոկոսով:

Placeholder
Սմարթֆոների շուկայի 31 տոկոսը բաժին է ընկնում Սամսունգին